Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 14, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Փարիզ

28.04.2015, 10:32
Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը երեքշաբթի աշխատանքային այցով կմեկնի Փարիզ, հայտնեց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Փարիզ
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը երեքշաբթի աշխատանքային այցով կմեկնի Փարիզ, հայտնեց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Նախարար Նալբանդյանը կմասնակցի Փարիզի քաղաքապետարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ընդունելությանը, որի շրջանակներում տեղի կունենա «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսի բացումը, ինչպես նաև՝ հեղինակավոր «Politique Internationale» հանդեսի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բացառիկ համարի շնորհանդեսը։

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ։

Ապրիլի 29-ին նախատեսվում է Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ -0-