Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները ժամանակի փորձություն են անցել. Նալբանդյան
12.03.2015,
18:02
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները ժամանակի փորձություն են անցել, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը «Delo» սլովենական օրաթերթին տված հարցազրույցում։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները ժամանակի փորձություն են անցել, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը «Delo» սլովենական օրաթերթին տված հարցազրույցում։
«Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները ռազմավարական, դաշնակցային են, որոնք անցել են ժամանակի փորձությունը, և հենց դա է բնութագրում մեր երկրների ղեկավարների միջև հարաբերությունները։ Ռուսաստանի հետ մենք ունենք սերտ դաշնակցային հարաբերություններ», – ասել է նա։
Այս կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն ու ներդրողն է։
«Հարաբերությունները զարգանում են, ամրապնդվում են և ընդլայնվում: Առկա է շատ սերտ համագործակցություն երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև: Ինչ վերաբերում է ռուսական ռազմական բազային, ապա այն գտնվում է Հայաստանում միջկառավարական պայմանագրի հիման վրա և հանդիսանում է անվտանգության ապահովման կարևոր գործոններից», – ավելացրել է նա։
Պատասխանելով այն հարցին, թե Արևմուտքում հույս են տածում, որ Գյումրիում տեղի ունեցածը, տնտեսական խնդիրները կգժտեցնեն Հայաստանին և Ռուսաստանին` Նալբանդյանն ընդգծել է, որ «դրանք անլուրջ հույսեր են»։
ԱՎԾ–ի տվյալների համաձայն` Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2014 թ.–ին կազմել է 1 402,7 մլն դոլար` տարվա ընթացքում ավելանալով 3,2 տոկոսով։ Միաժամանակ հանրապետության արտաքին համախառն առևտրաշրջանառությունից Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մասնաբաժինը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 23,7 տոկոս (առաջին տեղ)։–0–