ՀՀ ԱԳ նախարարը խստորեն դատապարտել է Դեյր էլ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցում կազմակերպված ահաբեկչությունը
22.09.2014,
13:55
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը խստորեն դատապարտել է Դեյր էլ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցում կազմակերպված ահաբեկչությունը և պահանջել է միջազգային հանրությունից` միջոցներ ձեռնարկել, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը խստորեն դատապարտել է Դեյր էլ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցում կազմակերպված ահաբեկչությունը և պահանջել է միջազգային հանրությունից` միջոցներ ձեռնարկել, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Կիրակի երեկոյան մի շարք արաբական ԶԼՄ-ներ տեղեկատվություն տարածեցին այն մասին, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պայթեցրել է Դեյր էլ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Եկեղեցում ամփոփված էին Հայոց ցեղասպանության զոհերի մասունքները, որոնք սպանվել էին 1915 թ.-ին Դեյր էլ Զորի անապատում: Եկեղեցու թանգարանում ևս Հայոց ցեղասպանության վերաբերյալ կարևոր փաստաթղթեր կային:
«Խստորեն դատապարտում ենք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Մեծ Եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփող Դեյր էլ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը ահաբեկիչների կողմից: Սրբավայրի հանդեպ այս զարհուրելի բարբարոսությունը կրկին անգամ ցույց է տալիս, այսպես կոչված, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վայրագ էությունը», - նշվում է նախարարի հայտարարության մեջ:
Նալբանդյանը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է անհապաղ կանգնեցնի, արմատախիլ անի քաղաքակիրթ մարդկությանը սպառնացող այդ ժանտախտը, կտրի դրա սնուցման, ֆինանսավորման, աջակցության, հովանավորման ուղիները:
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-