Հայաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Բաքուն մերժում է Ղարաբաղի հակամարտության կարգավորման առաջարկները
08.04.2015,
13:33
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր կլինի կարգավորել քաղաքական ճանապարհով միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանի դիրքորոշումը «համահունչ կդառնա» միջազգային միջնորդների դիրքորոշմանը, հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած բանակցությունների արդյունքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր կլինի կարգավորել քաղաքական ճանապարհով միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանի դիրքորոշումը «համահունչ կդառնա» միջազգային միջնորդների դիրքորոշմանը, հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած բանակցությունների արդյունքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ինչ վերաբերում է կողմերի դիրքորոշումներին, ապա չեմ կարծում, որ կարելի է խոսել դիրքորոշումների (ՄԽ համանախագահների` խմբ.) փոփոխության մասին։ Եվ Հայաստանի դիրքորոշումը համահունչ է համանախագահների մոտեցմանը։ Երբ Ադրբեջանի դիրքորոշումը համահունչ լինի միջազգային հանրության մոտեցումներին, իսկ համանախագահները (Մինսկի խմբի` խմբ.) հակամարտության կարգավորման միջնորդային ջանքերի միջազգային հանրության մանդատ ունեն, այդ ժամանակ մենք իսկապես կունենանք այս հակամարտության քաղաքական կարգավորման հնարավորություն», – ասել է Նալբանդյանը։
Նրա խոսքերով, «ցավոք, Ադրբեջանը մինչ օրս մերժում է համանախագահների առաջարկները, որոնք վերաբերում են հակամարտության կարգավորման էությանն ու վստահության միջոցներին»։
«Սակայն բանակցություններն այլընտրանք չունեն։ Հայաստանը կշարունակի ջանքերը` ուղղված հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը», – ասել է ՀՀ ԱԳ նախարարը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-