Նալբանդյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հավանական վայրը

Նալբանդյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հավանական վայրը

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հերթական հանդիպումը ծրագրվում է անցկացնել Նյու Յորքում, չորեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` չնշելով կոնկրետ ժամկետներ։

Նա նշեց, որ հանդիպման օրակարգում կլինեն նաև այն հարցերը, որոնց մասին բազմիցս ասվել է։

«Դա համապատասխան պայմաններ է ստեղծում բանակցային գործընթացն առաջ տանելու համար։ Հեծանիվ հնարել դժվար կլինի, ինչ եղել է` կա, և մենք դրա շուրջ բանակցություններ կվարենք»,– ասաց նախարարը, ընդգծելով, որ բանակցային գործընթացն այլընտրանք չունի։ Նա նաև ավելացրեց, որ հնարավոր հանդիպման մասին ավելի հստակ տեղեկություն առայժմ չկա։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։

Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

19:35 09.08.2017




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×