Рейтинг@Mail.ru
USD
385.06
EUR
436.58
RUB
4.8024
GEL
140.61
2025 թ. մայիսի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+11

Նարիշկինին պարգևատրել են Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ոսկե մեդալով

24.07.2012, 16:40
Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը երեքշաբթի ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա կատարած այցելության ժամանակ պարգևատրվել է ՀՀ ԳԱԱ ոսկե մեդալով՝ «Ռուս-հայկական բազմակողմանի համագործակցության ամրապնդման և զարգացման հարցում ունեցած ավանդի համար»։
Նարիշկինին պարգևատրել են Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ոսկե մեդալով
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը երեքշաբթի ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա կատարած այցելության ժամանակ պարգևատրվել է ՀՀ ԳԱԱ ոսկե մեդալով՝ «Ռուս-հայկական բազմակողմանի համագործակցության ամրապնդման և զարգացման հարցում ունեցած ավանդի համար»։

«Մեզ համար մեծ պատիվ է, որ դուք այցելել եք Գիտությունների ակադեմիա։ Մենք հասկանում ենք, որ Ռուսաստանի ղեկավարությունը մեծ ուշադրություն է հատկացնում գիտությանը, և դրանից նաև մենք ենք շահում, քանի որ արդեն շատ լուրջ ծրագրեր կան Ռուսաստանի տարբեր գիտական բնագավառների հետ»,- երեքշաբթի ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը։
Նշելով, որ Հայաստանի և Ռուսաստանի գիտական ընկերությունների միջև կապերի մակարդակը զգալիորեն նվազել է խորհրդային ժամանակահատվածի համեմատ, ԳԱԱ ղեկավարն ասաց, որ տարբեր համատեղ նախագծեր են մշակվել, որոնք ուղղված են ժամանակակից գիտական խնդիրների լուծմանը։

Երկու երկրների գիտությունների ակադեմիաների միջև պայմանագիր է գործում, որն ուղղված է գիտատեխնիկական համագործակցության հետագա ընդլայնման ապահովմանը։
Նարիշկինն իր հերթին նշեց, որ իր համար մեծ պատիվ է նման պարգև ստանալը։

«Ձեզ հետ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի ծաղկեն մեր երկրները, և որպեսզի հայ և ռուս ժողովուրդները միասին լինեն, ինչպես տասը և հարյուր տարի առաջ»,- ասաց Պետդումայի նախագահը։

Նարիշկինին նաև նվիրել են հայկական առաջին տպագիր գրքի («Ուրբաթագիրք») կրկնօրինակը։
ՀՀ ԳԱԱ ոսկե մեդալը սահմանվել է 2002թ.-ին։ Մեդալը շնորհվում է գիտության և գիտական համագործակցության զարգացման բնագավառում ունեցած ավանդի համար։ -0-