Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

Գյումրիում սպանությունների գործով բաց դատավարություն կանցկացվի Հայաստանում. Բաստրիկին

20.01.2015, 14:23
Գյումրիում սպանությունների գործով բաց դատավարություն կանցկացվի Հայաստանում, երեքշաբթի Երևանում հայտնեց Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը Հայաստանի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Գյումրիում սպանությունների գործով բաց դատավարություն կանցկացվի  Հայաստանում. Բաստրիկին
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /ԱՌԿԱ/. Գյումրիում սպանությունների գործով բաց դատավարություն կանցկացվի Հայաստանում, երեքշաբթի Երևանում հայտնեց Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը Հայաստանի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Հունվարի 12–ին Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, վեց հոգանոց ընտանիք է սպանվել։ Միակ ողջ մնացածը վեց ամսական Սերյոժա Ավետիսյանն է, ով հիմա վերակենդանացման բաժանմունքում է։ Հանցագործության կատարման մեջ կասկածվում է ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, նա ձերբակալվել է երեքշաբթի և ինքնախոստովանական ցուցմունք է տվել։ 

«Այս գործով Հայաստանի Հանրապետությունում իրականացվելիք հրապարակային դատական քննությունը կդառնա արդարության և արդարադատության հասնելու երկու կողմերի ձգտման վկայությունը»,- ասել է Բաստրիկինը:

Նա նշել է նաև, որ իրենք իրենց հայաստանյան գործընկերների հետ ունեն լիարժեք փոխըմբռնում և հստակ պատկերացում, թե ինչպիսին պետք է լինի հայկական իրավապահ մարմինների կողմից իրականացվող քննությանը ՌԴ իրավասու կառույցների ցուցաբերած օժանդակությունը:

ՔԿ ղեկավարի խոսքով` այդ շրջանակներում ռուսական իրավասու մարմինների կողմից ինչպես Գյումրիում տեղակայված ռազմական բազայի, այնպես էլ ՌԴ տարածքում կատարվող գործողությունները նպատակ ունեն ապահովել սպանության բոլոր վարկածների և գործի բոլոր հանգամանքների համակողմանի քննությունը, մեղավորների բացահայտումը և նրանց պատասխանատվության անխուսափելիությունը:

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ 2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած ողբերգությունը պահանջում է, որպեսզի դրա բոլոր հանգամանքները բացահայտվեն աննախադեպ հետևողականությամբ: 

Նա կարևոր է համարել, որ այս հանցանքի քննության կապակցությամբ երկու երկրների իրավապահների միջև ձևավորված համագործակցությունն ունենա արդյունավետ շարունակություն, իսկ սկսված գործընթացը հասցվի իր տրամաբանական ավարտին:-0-