«Արևելյան գործընկերությունը» պետք է հաշվի առնի տարածաշրջանի բոլոր շահառուների շահերը. նախագահ
24.04.2014,
19:27
«Արևելյան գործընկերությունը» պետք է հաշվի առնի տարածաշրջանի բոլոր շահառուների շահերը, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան Պրահայում «Արևելյան գործընկերության» հինգերորդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված բարձր մակարդակի հանդիպման ժամանակ, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Արևելյան գործընկերությունը» պետք է հաշվի առնի տարածաշրջանի բոլոր շահառուների շահերը, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան Պրահայում «Արևելյան գործընկերության» հինգերորդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված բարձր մակարդակի հանդիպման ժամանակ, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Արևելյան գործընկերությունը» Եվրամիության` նախկին ԽՍՀՄ–ի վեց երկրների` Ուկրաինայի, Մոլդովայի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի և Բելառուսի հետ ԵՄ–ի մերձեցմանն ուղղված նախագիծ է։
Նախագահի խոսքով` ուկրաինական ճգնաժամը ցույց տվեց, որ առանց ներկա իրավիճակի արմատական պատճառները հասկանալու՝ Արևելյան գործընկերության հետագա ընթացքը կարող է կասկածի տակ առնվել:
«Հայաստանը միացել է Արևելյան գործընկերությանը խորին համոզմամբ, որ այն ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ: Մենք մնում ենք այդ համոզման: Այս նախաձեռնությունն ունի բոլոր նախադրյալները տարածաշրջանում ոչ թե բաժանարար պատ, այլ միացնող կամուրջ դառնալու համար: Անհրաժեշտ է երկխոսության ճանապարհով գտնել տարածաշրջանի բոլոր շահառուների հետաքրքրությունները հաշվի առնող լուծումներ»,– ասել է Սարգսյանը։
Նախագահն ասել է նաև, որ համաեվրոպական արժեքներ ասելով՝ Հայաստանն առաջին հերթին հասկանում է ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերակայությունը: «Եվ հենց այս արժեքներն են ընկած մեր պետականաշինության հիմքում՝ հանդիսանալով մեր երկրի հետագա զարգացման տեսլականի հիմնական ուղեցույցը»,– ընդգծել է նա։
Սարգսյանն ավելացրել է, որ անցած հինգ տարիների ընթացքում Արևելյան գործընկերության հովանու ներքո իրականացված բարեփոխումների գործընթացն էապես ամրապնդել է ժողովրդավարության զարգացումը Հայաստանում: Շոշափելի առաջընթաց է գրանցվել նաև կոռուպցիայի դեմ պայքարում, ազատ և արդար ընտրությունների, ազատ տնտեսական մրցակցության ապահովման, պետական կառույցների գործունեության թափանցիկության բարձրացման, դատական համակարգի անկախության ապահովման, քաղաքացիական հասարակության զարգացման գործում:
«Միաժամանակ մենք գիտակցում ենք, որ դեռ շատ անելիքներ ունենք եվրոպական մոդելի իրական ժողովրդավարության կայացման համար»,– նկատել է նա։
«Արևելյան գործընկերության շրջանակներում առանցքային ձեռքբերում եմ համարում մարդկային շփումների խրախուսումը: Այս առումով ցանկանում եմ առանձնացնել մուտքի արտոնագրերի ոլորտում գրանցված առաջընթացը, ինչի ապացույցն է քաղաքացիների միջև կապերը և փոխանակումներն ավելի խթանելու նպատակով նոր իրավական շրջանակների ձևավորումը: Ուժի մեջ են մտել վիզաների դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերը»,– ավելացրել է հայկական պետության ղեկավարը։
Ավելի վաղ ծրագրվում էր, որ Հայաստանը Վիլնյուսում ԵՄ–ի հետ Ասոցացման համաձայնագիր կստորագրի։ Սակայն սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ Մաքսային միությանը Հայաստանի միացման «ճանապարհային քարտեզը» ստորագրվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում, Եվրասիական ինտեգրացիոն միության նիստում։ -0-