Рейтинг@Mail.ru
USD
394.64
EUR
416.82
RUB
3.66
GEL
141.07

Հայաստանի նախագահը Մոսկվայում մասնակցում է ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանին

23.12.2014, 13:38
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Մոսկվայում մեկնարկած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նստաշրջանին։
Հայաստանի նախագահը Մոսկվայում մասնակցում է ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանին
ՄՈՍԿՎԱ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Մոսկվայում մեկնարկած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նստաշրջանին։

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կազմում ներառված են ՀԱՊԿ անդամ պետությունների` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները։ 2014 թ.–ի ՀԱՊԿ ՀԱԽ–ի նախագահն է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը տեղի է ունենում նեղ շրջանակով և լիագումար նիստի ձևաչափում։  Երեքշաբթի ՀԱՊԿ նախագահությունը կանցնի Տաջիկստանին։

«Նախատեսվում է նախագահների քննարկմանը ներկայացնել մի քանի կարևոր հարց։ Պետությունների ղեկավարները կքննարկեն ՀԱՊԿ–ի ճգնաժամային արձագանքման համակարգի վիճակը` անվտանգության գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերների լույսի ներքո։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կտեղեկացնի ՀԱՊԿ ՀԱԽ–ի «Տաջիկ–աֆղանական սահմանի ամրապնդման հարցում Տաջիկստանի Հանրապետությանն օգնություն ցուցաբերելու մասին» 2013 թ.–ի սեպտեմբերի 23–ի որոշման կատարման ընթացի մասին», – նշվում է հաղորդագրության մեջ։

ՀԱՊԿ ՀԱԽ–ի նիստի օրակարգում ընդհանուր առմամբ ներառված է ավելի քան 20 հարց։

ՀԱԿ–ի նստաշրջանի աշխատանքին կմասնակցի ՀԱՊԿ միասնական շտաբի պետ, գեներալ–լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինը։–0–