Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 16, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ Հայաստանի նախագահը հանդես կգա հայտարարությամբ

24.03.2014, 16:34
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդես կգա հայտարարությամբ սիրիական Քեսաբ հայաբնակ շրջանում զարգացող իրադարձությունների կապակցությամբ, գրել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը Twitter–ի իր միկրոբլոգում։
Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ Հայաստանի նախագահը հանդես կգա հայտարարությամբ
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդես կգա հայտարարությամբ սիրիական Քեսաբ հայաբնակ շրջանում զարգացող իրադարձությունների կապակցությամբ, գրել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը Twitter–ի իր միկրոբլոգում։

Արդեն մի քանի օր է`Քեսաբում ողբերգական իրադարձություններ են ծավալվում։ Թուրքական կողմը, խախտելով միջազգային օրենքներն ու պարտավորությունները, գնդակոծել է հայկական գյուղերն ու ավանները, այնուհետև ճանապարհ է բացել ապստամբների համար` այդ հայաբնակ շրջանը զավթելու նպատակով։

«Մի փոքր ուշ Սարգսյանը ելույթ կունենա Հաագայի կոնֆերանս–կենտրոնում` Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ մամուլին ուղղված հայտարարությամբ»,– հայտնել է Սաղաթելյանը։

Հայաստանի նախագահը նախօրեին աշխատանքային այցով մեկնել է Նիդեռլանդներ։ Նա գլխավորում է մարտի 23-25–ի միջուկային անվտանգության գագաթնաժողովի հայկական պատվիրակությունը։

Քեսաբը գտնվում է անմիջապես Սիրիայի և Թուրքիայի սահմանին, այնտեղ բնակվում են հազարավոր հայեր, կան հայկական բնակավայրեր, համայնքային և կուսակցական հաստատություններ, դպրոցներ և հիվանդանոցներ։ -0-