Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+35

Սարգսյանը շնորհավորել է Ասադին Սիրիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

13.06.2014, 15:06
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ շնորհավորական ուղերձ է հղել Բաշար Ալ Ասադին՝ Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Սարգսյանը շնորհավորել է Ասադին Սիրիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ շնորհավորական ուղերձ է հղել Բաշար Ալ Ասադին՝ Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Սիրիայում, որտեղ արդեն չորս տարի է` չեն դադարում ռազմական գործողությունները, հունիսի 3–ին անցկացվել են առաջին նախագահական ընտրությունները, որոնց արդյունքում գործող նախագահ Բաշար Ասադը ստացել է ձայների ավելի քան 88 տոկոսը։

«Լիահույս եմ, որ ազգային երկխոսության միջոցով Սիրիային կհաջողվի վերագտնել խաղաղությունն ու կայունությունը՝ հանուն սիրիացի ժողովրդի բարեկեցության և բարօրության», – նշվում է ՀՀ նախագահ շնորհավորական ուղերձում։

Սարգսյանը Ասադին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն։–0–