Рейтинг@Mail.ru
USD
389.25
EUR
439.39
RUB
4.7251
GEL
141.96
2025 թ. մայիսի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+19

ՀՀ նախագահը ստորագրել է 2014թ. ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիրը

29.04.2014, 14:33
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է 2014թ. ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիրը, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
ՀՀ նախագահը ստորագրել է 2014թ. ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիրը
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է 2014թ. ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիրը, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Հրամանագրում նշվում է. «2014 թվականի մայիս-հուլիս ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրացել է մինչև 2014 թվականի հունիսի 30-ը ներառյալ, և որոնք չեն օգտվել զորակոչի տարկետման իրավունքից կամ կորցրել են այն, ինչպես նաև մինչև 2014 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված ցուցակներում ընդգրկված այն քաղաքացիների, որոնք մասնակցել են բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին և մինչև 2014 թվականի հուլիսի 15-ը չեն ներկայացրել զորակոչից տարկետման իրավունքը հավաստող փաստաթուղթ»:

ՀՀ նախագահի հրամանագրի համաձայն` 2014 թվականի մայիս-հուլիս ամիսներին զորացրելու են սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը երկշաբաթյա ժամկետում պետք է ընդունի սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:-0-