Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+17

Արմեն Հայրապետյանը նշանակվել է ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ

07.07.2014, 16:32
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արմեն Հայրապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ։
Արմեն Հայրապետյանը նշանակվել է ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արմեն Հայրապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ։

Արմեն Հայրապետյան ծնվել է 1961թ.–ի մայիսի 7-ին Երևանում։ 1978 – 1983թթ. –ին սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվ. ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի պատմության և անգլերենի ֆակուլտետում։

1983թ. –ին աշխատել է Արտաշատի շրջանի Դեմիտրովի միջնակարգ դպրոցում` որպես պատմության ուսուցիչ, 1985-1986թթ.–ին`Արտաշատի շրջանի Դեմիտրովի միջնակարգ դպրոցում` որպես պատմության ուսուցիչ։ 1986 -1991 թթ. – ին աշխատել է  ՀԼԿԵՄ Կենտկոմում` սովորող երիտասարդության բաժնի հրահանգիչ, սեկտորի վարիչ, միջազգային հարաբերությունների և սփյուռքի հետ համագործակցության բաժնի վարիչի տեղակալ, 1991– 1992 թթ. –ին եղել է «Սփյուռք» ասոցիացիայի փոխնախագահը, 1992թ.–ից առ այսօր` «Մարկ Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի փոխնախագահն է, գլխավոր տնօրենը։ 2010 – 2011թթ. –ին եղել է ՌԴ «Յամա վ Շչերբինկե» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալը, 2011 – 2012թթ. –ին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալը, 2014թ.–ի հուլիսի 7-ից՝ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ։

1983 -1985թթ.–ին ծառայել է խորհրդային բանակում: Տիրապետում է ռուսերենի, անգլերենի: Անկուսակցական է։ Ամուսնացած է:-0-