Рейтинг@Mail.ru
USD
377.51
EUR
449.99
RUB
4.8812
GEL
140.49
2026 թ. փետրվարի 12, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+1

ՀՀ բնապահպանության նախկին նախարարը Կոտայքի մարզպետ նշանակվեց

08.05.2014, 12:57
ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ:
ՀՀ բնապահպանության նախկին նախարարը Կոտայքի մարզպետ նշանակվեց
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ:

2001 թվականից Կոտայքի մարզպետի պաշտոնը զբաղեցնող Կովալենկո Շահգալդյանը պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն:

Կառավարության մեկ այլ որոշման համաձայն` Արարատի մարզպետ է նշանակվել Ռուբիկ Աբրահամյանը։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց երկու մարզպետներին, մաղթեց նրանց բեղմնավոր աշխատանք։

«Ցանկանում եմ նշել, որ Ռուբիկ Աբրահամյանն իմ բարեկամը չի»,– ասաց վարչապետը` նկատի ունենալով իր և մարզպետի նույն ազգանունների փաստը։-0-