Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Ներկայիս իրավիճակն ավելի սարսափելի է, քան թվում է. Վազգեն Մանուկյան

15.12.2020, 18:25
Մենք կորցնում ենք վստահությունը երկրի ապագայի հանդեպ, բայց կկարողանանք ոտքի կանգնել. Վազգեն Մանուկյանը կիսվեց իր տեսլականով
Ներկայիս իրավիճակն ավելի սարսափելի է, քան թվում է. Վազգեն Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Ներկայիս իրավիճակն ավելի սարսափելի է, քան թվում է, հարց է առաջանում՝ կկարողանա՞նք ոտքի կանգնել: Այս մասին դեկտեմբերի 15-ին երիտասարդների հետ հանդիպմանն ասաց Հանուն հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Մենք ունենք ոչ միայն տարածքային և մարդկային կորուստներ, այլև կորցնում ենք վստահությունը մեր երկրի ապագայի հանդեպ, կորցնում ենք մեր խոցված արժանապատվությունը, այլ ժողովուրդների հարգանքը։ Հարց է առաջանում՝ կկարողանա՞նք ոտքի կանգնել, կկարողանանք մաքրվել ամեն ինչից և կառուցել պետություն, որի մասին բոլորս երազում ենք։ Համոզված եմ, որ կարող ենք»,- ընդգծել է Մանուկյանը։

Նրա խոսքով պատերազմը չի ավարտվել: Պատերազմի ակտիվ փուլն ավարտված է, բայց տեղային մանր բախումներն ու տեղական նշանակության մարտերը շարունակվում են, որոնց ժամանակ մեզ անպաշտպան և կոտրված ենք զգում: Բանակն ու կառավարությունը կաթվածահար են: Տեղի բնակչությունը նրանցից որևէ էական օգնություն չի ստանում: «Այդ պատճառով մեր առջև ծառացել է այն հարցը, թե ինչպես ենք դուրս գալու ստեղծված իրավիճակից և ուր ենք գնալու»,- ասել է նախկին վարչապետը:

Միաժամանակ, նա շեշտեց, որ ժողովրդավարության կարևոր բաղադրիչներն են ազատ մտածողությունը և իշխանության ձևավորումը ազատ ընտրության ապահովմամբ, բայց երկար տարիներ Հայաստանում պատահում էր, որ տարեցտարի արվում էր ամեն ինչ՝ իշխանությունը վերարտադրելու համար:

«Գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտրությունները մոտ էին ազատ ընտրություններին, իհարկե, դրանք լիարժեք չէին: Ակնհայտ էր, որ ժողովուրդը քվեարկելու և ընտրելու է Փաշինյանին, և դա միանգամայն նորմալ էր»,- նշել է Մանուկյանը:

Սակայն նա կասկած է հայտնել այն մասին, որ ներկայիս իշխանությունները կկարողանան ապահովել արդար և մաքուր ընտրություններ։

«Պատկերացրեք՝ մարդը, որը երկիրը կորցնելուց հետո, խայտառակ պարտությունից հետո, հազարավոր զոհվածներից հետո կպած է աթոռին, հայտարարելու է նոր ընտրություններ անցկացնելու մասին, այդ դեպքում ի՞նչ տեղի կունենա: Այսինքն՝ դուք կարծում եք, որ մարդիկ կգնան, քվեաթերթիկը գցեն քվեատուփը, և դրանից հետո նա կհեռանա՞: Չի լինի այդպիսի բան»,- համոզված է նա:

Մանուկյանի խոսքով՝ եթե այն ժամանակ ընտրությունները քիչ թե շատ արդար էին, դա չի նշանակում, որ ներկայիս իշխանությունների կազմակերպած նոր ընտրությունները «չեն լինի ամենասարսափելին, որ մենք երբևէ տեսել ենք»,- նշել է նա։-0-