Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
-5

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Յուլիա Սվիրիդենկոյին Ուկրաինայի վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով

24.07.2025, 20:07
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Յուլիա Սվիրիդենկոյին Ուկրաինայի վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Յուլիա Սվիրիդենկոյին Ուկրաինայի վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի./ԱՌԿԱ/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով:

Իր ուղերձում նա նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ուկրաինայի հետ հարաբերությունների հետագա ընդլայնումն ու խորացումը:

«Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր է Հայաստանի և Ուկրաինայի միջև ապահովել համագործակցության ներուժի իրացում՝ կարևորելով առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցության ընդլայնումը։ Լիահույս եմ, որ Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի հետևողական աշխատանքը կարող է ապահովել փոխշահավետ համագործակցության որակապես նոր մակարդակ՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ հարաբերությունների զարգացման և հեռանկարային ծրագրերի կյանքի կոչման համար»,- նշել է վարչապետը։

Փաշինյանը Սվիրիդենկոյին մաղթել է առողջություն և հաջողություն իր բոլոր նախաձեռնություններում, իսկ Ուկրաինայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։

ՀՀ վարչապետն այժմ գտնվում է ՌԴ-ում, որտեղ նա կմասնակցի Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին: