Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
Այսօր,
20:18
Փաշինյանը Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի․/ԱՌԿԱ/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել են նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, այլ պաշտոնատար անձինք։
Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, տրանսպորտային հաղորդակցությունների բնականոն գործունեությունն ապահովելու հետ կապված հարցեր։ Վարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։