Հովիկ Աբրահամյանը երկիրը տնտեսական ճգնաժամից դուրս բերելու ներուժ ունի. փորձագետ

Հովիկ Աբրահամյանը երկիրը տնտեսական ճգնաժամից դուրս բերելու ներուժ ունի. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երկիրը տնտեսական ճգնաժամից դուրս բերելու ներուժ ունի, կարծում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսական գիտությունների դոկտոր Վարդան Բոստանջյանը։

ՀՀ ԱԺ նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 13–ին նշանակվել է վարչապետի պաշտոնում` փոխարինելով հրաժարականի դիմում ներկայացրած Տիգրան Սարգսյանին։

«Նոր վարչապետին գիտեմ 1995 թ.–ից, և այդ բավականին երկար ժամանակահատվածի ընթացքում համոզվել եմ, որ նա շատ աշխատունակ և խելացի մարդ է, լավ ղեկավարի ունակություն ունի», – ուրբաթ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Բոստանջյանը։

Նրա խոսքով` ստանձնելով վարչապետի պաշտոնը` Աբրահամյանն իր վրա է վերցրել երկիրը ծանր բարոյահոգեբանական և տնտեսական ճգնաժամից դուրս բերելու պարտականությունը։

«Այսօր առկա տնտեսական իրավիճակում ամեն մեկը չէր կարող իր վրա վերցնել կառավարությունը ղեկավարելու պատասխանատվությունը», – նշեց Բոստանջյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

16:31 18.04.2014




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×