ՀՀ նախագահը նշանակել է արդարադատության և բնապահպանության նախարարներին
30.04.2014,
19:22
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով արդարադատության նախարար է նշանակվել Հովհաննես Մանուկյանը, իսկ բնապահպանության նախարար` Արամայիս Գրիգորյանը։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով արդարադատության նախարար է նշանակվել Հովհաննես Մանուկյանը, իսկ բնապահպանության նախարար` Արամայիս Գրիգորյանը։
Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, նախագահի մեկ այլ հրամանագրով Հովհաննես Մանուկյանն ազատվել է Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։
Հովհաննես Մանուկյանն արդարադատության նախարարի տեղակալ է եղել 1989-1999 թվականներին, Տնտեսական դատարանի նախագահ` 1999-2005 թվականներին, Վճռաբեկ դատարանի նախագահ` 2005-2008 թվականներին։ 2001 թվականին նշանակվել է Վրաստանում Հայաստանի դեսպան։
Բնապահպանության նոր նախարար Արամայիս Գրիգորյանը 2013 թվականից զբաղեցրել է Արարատի մարզպետի պաշտոնը, իսկ 2008-2009 թվականներին եղել է գյուղատնտեսության նախարար` կոալիցիոն կառավարությունում ներկայացնելով Հայ Հեղափոխական Դաշնակցությունը։
Նախորդ շաբաթ նոր կառավարության ֆինանսների նախարար է նշանակվել Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանը, իսկ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում։
Ավելի վաղ առողջապահության նախարար է նշանակվել «Իզմիրլյան» գիտաբժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Մուրադյանը, քաղաքաշինության նախարար` Ճարտարապետության կոմիտեի նախագահ, Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար` Կարեն Ճշմարիտյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը։ Մինչ այդ երկուսն էլ խորհրդարանի պատգամավորներ էին։
Նոր կառավարությունում իրենց պաշտոնները պահպանել են Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Ապրիլի 13–ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով վարչապետի պաշտոնի համար առաջադրել է խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը` ապրիլի 3–ին հրաժարական տված Տիգրան Սարգսյանի փոխարեն։ Ավելի ուշ նախագահն իր հրամանագրով Աբրահամյանին կառավարության ղեկավար է նշանակել։ Սահմանադրության համաձայն` նոր կառավարությունը պետք է ձևավորվի վարչապետի նշանակումից հետո քսանօրյա ժամկետում։–0–