Рейтинг@Mail.ru
USD
387.99
EUR
435.64
RUB
4.833
GEL
141.55
2025 թ. մայիսի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+12

Նշանակվել է ԱՄՆ–ի կողմից ԵԱՀԿ ՄԽ նոր ժամանակավոր համանախագահը

24.12.2012, 12:59
ԱՄՆ պետդեպարտամենտը նշանակել է ղարաբաղյան հակամարտության հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր ժամանակավոր ամերիկացի համանախագահին, երկուշաբթի «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Հայաստանում Միացյալ նահանգների դեսպանատան մամուլի քարտուղար Թագուհի Ջահուկյանը։
Նշանակվել է ԱՄՆ–ի կողմից ԵԱՀԿ ՄԽ նոր ժամանակավոր համանախագահը
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ պետդեպարտամենտը նշանակել է ղարաբաղյան հակամարտության հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր ժամանակավոր ամերիկացի համանախագահին, երկուշաբթի «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Հայաստանում Միացյալ նահանգների դեսպանատան մամուլի քարտուղար Թագուհի Ջահուկյանը։

«ԱՄՆ–ի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում Ռոբերտ Բրադտկեին փոխարինեց ժամանակավոր համանախագահ, դեսպան Յան Քելին»,– ասաց նա։

Դեսպան Ռոբերտ Բրադտկեն (Robert Bradtke) ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ էր ընտրվել 2009թ.–ի սեպտեմբերին։

Նոր ժամանակավոր համանախագահ Յան Քելին 2010թ.–ից ԵԱՀԿ–ում ԱՄՆ ներկայացուցիչ է եղել։

2007–2009թթ.–ին Յան Քելին ղեկավարել է ԱՄՆ–ի պետդեպարտամենտի Ռուսաստանի բաժինը, մինչ այդ աշխատել է Թուրքիայում ամերիկյան դեսպանատանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-