ՀԱՊԿ-ն հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության լուծման բացառապես խաղաղ կարգավորման օգտին
16.05.2012,
12:09
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հաստատում է ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման անհրաժետշությունը, ասվում է նախօրեին Մոսկվայում ընդունված ՀԱՊԿ առաջնորդների ընդունած հռչակագրում:
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հաստատում է ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման անհրաժետշությունը, ասվում է նախօրեին Մոսկվայում ընդունված ՀԱՊԿ առաջնորդների ընդունած հռչակագրում:
«Հաստատելով ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ ընդգծում ենք ղարաբաղյան կարգավորման Հիմնարար սկզբունքների աշխատանքների շուտափույթ ավարտումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի աջակցությամբ և միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների հիման վրա, մասնավորապես նրանց, որոնք վերաբերում են ուժի և ուժի սպառնալիքի չկիրառմանը, պետության տարածքային ամբողջականությանը, ժողովուրդների իրավահավասարությանը և ինքնորոշմանը»,- ասվում է փաստաթղթում:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ղեկավարները մայիսի 15-ի հոբելյանական նիստը նվիրված էր պայմանագրի ստորագրման 20-ամյակին և ՀԱՊԿ ստեղծման 10-ամյակին:
ՀԱՊԿ կազմում են՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-