Փաշինյանը ԱՄՆ-ում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին. վարչապետի խոսնակ
26.09.2025,
13:43
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 26–27-ը աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ-ում
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբեր․/ԱՌԿԱ/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 26–27-ը աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այս մասին տեղեկացրել է վարչապետի մամուլի քարտուղար՝ Նազելի Բաղդասարյանը։
«Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության վարչապետը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի աշխատանքներին և հանդես կգա նստաշրջանի բարձրաստիճան քննարկումների հատվածում։
Այցի շրջանակում նախատեսվում է նաև վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ»,-նշել է Բաղդասարյանը։