Рейтинг@Mail.ru
USD
377.67
EUR
448.14
RUB
4.9086
GEL
140.92
2026 թ. փետրվարի 17, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Փաշինյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Եգիպտոս

13.10.2025, 10:29
Փաշինյանը Թրամփի և Եգիպտոսի նախագահի հրավերով կմեկնի Եգիպտոս
Փաշինյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Եգիպտոս

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 13-ին աշխատանքային այցով կմեկնի Եգիպտոսի Արաբական Հանրապետություն, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։ 

Հայաստանի Հանրապետության վարչապետը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով, Շարմ Էլ Շեյխ քաղաքում կմասնակցի Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին։