Рейтинг@Mail.ru
USD
378.89
EUR
440.42
RUB
4.8644
GEL
140.6
2026 թ. հունվարի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Փաշինյանն ընդունել է Գազայի խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու Թրամփի հրավերը (ՖՈՏՈ)

Այսօր, 11:20
Փաշինյանն ընդունել է Թրամփի հրավերը․ ՖՈՏՈ
Փաշինյանն ընդունել է Գազայի խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու Թրամփի հրավերը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի․/ԱՌԿԱ/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ, հայտնում է Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

«Վարչապետ Փաշինյանը սիրով և պատասխանատվությամբ ընդունել է առաջարկը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը», – նշել է Բաղդասարյանը։ 

ԱՄՆ նախագահի վարչակազմը հայտարարել է Գազայի խաղաղության խորհրդի կազմը, որի ստեղծումը նախատեսված է իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանն ուղղված Դոնալդ Թրամփի նախաձեռնության շրջանակում։ 

Խաղաղության խորհուրդը, որի նախագահը լինելու է անձամբ Դոնալդ Թրամփը, բաղկացած է հետևյալ անդամներից․ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո,ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆ, Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշներ, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեեր,ամերիկացի գործարար Մարկ Ռոուեն, Համաշխարհային բանկի ղեկավար Աջայ Բանգա, ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Ռոբերտ Գաբրիել։

Սպիտակ տան հաղորդմամբ՝ խաղաղության խորհրդի հայեցակարգի իրագործման համար ստեղծվել է նաև գործադիր խորհուրդ։ Դրա  կազմում ընդգրկվել են՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, քաթարցի դիվանագետ Ալի ալ-Թավադին, ԱՄԷ միջազգային համագործակցության նախարար Ռիմ ալ-Հաշիմին, Նիդեռլանդների նախկին փոխվարչապետ Սիգրիդ Կաագն, կիպրոսա-իսրայելցի գործարար Յակիր Գաբայը, Եգիպտոսի հետախուզության ղեկավար, գեներալ Հասան Մահմուդ Ռաշադը, բուլղարացի դիվանագետ Նիկոլայ Մլադենովը։

Սպիտակ տան հայտարարության համաձայն՝ Մերձավոր Արևելքի հարցերով ՄԱԿ-ի նախկին հատուկ ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովը կգործի որպես կապող օղակ խաղաղության խորհրդի և Գազայի կառավարման ազգային կոմիտեի (NCAG) միջև։