Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Փաշինյանն անդրադարձել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականին

05.06.2020, 14:16
Փաշինյանն անդրադարձել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականին
Փաշինյանն անդրադարձել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականին

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./ԱՌԿԱ/. ԱԺ-ում մեկնարկել են 2019 թվականի պետական բյուջեի նախագծի կատարողականի քննարկումները: Հեռավար կարգով բյուջեի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իր ելույթի ընթացքում անդրադարձավ նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականին: 

Նա արձանագրեց, որ 2019 թվականը բյուջետային առումով պատմական տարի էր ՀՀ-ի համար, որովհետև կառավարությանը հաջողվեց նախատեսվածից 104 մլրդ. դրամ ավել հարկային եկամուտներ գեներացնել:

«Քանի որ այնպես ստացվեց, որ բյուջեի այս կատարողականը քննարկում ենք ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականի պայմաններում և քանի որ նա լքելու է այս պաշտոնը, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան այս ընթացքում կատարված աշխատանքների համար»,- նշել է Փաշինյանը և ընդգծել, որ ՊԵԿ-ում նոր փոփոխություններ են սպասվում: 

«ՊԵԿ-ում, և ընդհանրապես համակարգում նոր փոփոխություններ կլինեն առաջիկայում: Հույս ունենք, որ բովանդակային այդ փոփոխությունները, որ սկսվել են պարոն Անանյանի պաշտոնավարման շրջանում, ավելի կխորանան և ընդգրկուն կդառնան»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ նախօրեին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հրաժարական է տվել՝ առանց հրաժարականի պատճառները նշելու: -0-