Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

Փաշինյանը դրական է գնահատել Ալիևի հետ երկխոսության սկիզբը

11.04.2019, 18:08
Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական բարեփոխումները նոր երանգներ են հաղորդել ղարաբաղյան կարգավորման մասին Երևանի պատկերացումներին, հինգշաբթի ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստում։
Փաշինյանը դրական է գնահատել Ալիևի հետ երկխոսության սկիզբը

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական բարեփոխումները նոր երանգներ են հաղորդել ղարաբաղյան կարգավորման մասին Երևանի պատկերացումներին, հինգշաբթի ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստում։

«Ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է լուրջ խնդիր մնալ Հայաստանի ւ մեր ողջ տարածաշրջանի համար։ Ինչպես և ցանկացած այլ ժողովրդավարական կառավարություն, Հայաստանի կառավարությունը հավատարիմ է բացառապես խաղաղ կարգավորմանը»,– ասել է նա։

Փաշինյանը կարևորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կառուցողական և դրական երկխոսության սկիզբը, ափսոսանք հայտնելով, որ երկու երկրների առաջնորդների միջև երկխոսությունը բավարար չէ հարցը լուծելու համար։

«Շատ կարևոր է, որ երկխոսություն սկսվի նաև հասարակությունների միջև և որ մենք պատրաստենք մեր ժողովուրդները խաղաղության, և ոչ պատերազմի»,– նշել է նա։

Հայաստանի կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ բազմիցս ելույթ է ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև երկխոսություն հաստատելու նախաձեռնությամբ սոցցանցերում, սակայն նրանց շփումը շարունակվում է ատելության լեզվով, չնայած, որ հակամարտության երեսուն տարիների ընթացքում կարելի էր գտնել այն պատճառները, որոնք խանգարում են փոխըմբռնման։

Նա ընդգծել է, որ հայկական կողմն արդեն քայլ է արել բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը, հայտարարելով, որ լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի և Արցախի, ինչպես նաև Ադրբեջանի ժողովուրդների համար։

«Ցավոք, մենք առայժմ նման խոսքեր չենք լսում Ադրբեջանից։ Հուսամ` այս ամբիոնից հնչած կոչն ադեկվատ արձագանք կգտնի ադրբեջանական հասարակությունում»,– ասել է Փաշինյանը։