Փաշինյանը կոչ է արել Արցախի նախագահին` իշխանության ներկայացուցիչներին ուղարկել «իրենց աշխատանքով զբաղվելու»

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ղարաբաղի իշխանությունների ներկայացուցիչների հայտարարություններին Հայաստանում անցկացվող նախընտրական քարոզարշավին վերաբերյալ:
Ճամբարակում անցկացված նախընտրական հանրահավաքի ժամանակ նա հորդորել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին` ուղարկել իշխանության ներկայացուցիչներին «իրենց աշխատանքով զբաղվելու»:
«Վերջին ժամանակներում այդքան էլ լավ չեմ հասկանում Արցախի իշխանությունների ակտիվությունը Հայաստանում նախընտրական գործընթացների վերաբերյալ: Չեմ հասկանում, թե ինչու են փորձում միջամտել Հայաստանում անցկացվող ընտրությունների գործընթացին: Ես հարցեր ունեմ և այդ հարցերը կքննարկեմ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, իսկ մինչ այդ ես պարոն Սահակյանին հորդորում եմ, որ կարգի հրավիրի իր կառավարության ներկայացուցիչներին և նրանց ուղարկի իրենց աշխատանքով զբաղվելու», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա հորդորել է Սահակյանին կարգի հրավիրել կառավարության ներկյացուցիչներին: «Արցախի նախագահի մամուլի խոսնակն օրումեջ իմ ասածի վերաբերյալ մեկնաբանություն է տալիս, այ քեզ բան: Նրանք չեն մտածե՞լ, թե ինչ կլինի, եթե իմ մամուլի քարտուղարը սկսի մեկնաբանել հանրությանը հայտնի և ոչ հայտնի իրադարձությունները Արցախում: Սթափվեք, հարգելինե՛րս, և զբաղվեք ձեր աշխատանքով», - հայտարարեց Փաշինյանը:
Նա նշեց, որ անպայման կքննարկի այդ հարցը Արցախի իշխանությունների հետ և անձամբ Բակո Սահակյանի հետ, սակայն կանի դա դեկտեմբերի 9-ին անցկացվող ընտրություններից հետո:
«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակի ներկայացուցիչ Սասուն Միքայելյանն երկուշաբթի Թալինում անցկացված նախընտրական հանրահավաքին հայտարարեց, որ թավշյա հեղափոխության հաղթանակը հայաստանում ավելի կարևոր է, քան Արցաի ազատամարտը:
Այդ հայտարարությանը հետևել է բուռն քննադատություն, այդ թվում` Արցախի պաշտոնական իշխանությունների կողմից: Արցախի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրատյանը Facebook-ի իր էջում կոչ էր արել ազատվել «սովորությունից» գերադասել մեկ համազգային երևույթը մյույսից, երբ խոսքը գնում է հազարավոր զոհված հերոսների մասին, որոնց շնորհիվ հնարավոր դարձել հաղթանակի հասնել Արցախյան պատերազմում: Սակայն ավելի ուշ Հասրաթյանը ջնջել էր իր գրառումը:
Ավելի ուշ Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշնակիր, գեներալ-լեյտենանտ Վիտալի Բալասանյանը հանդես է եկել հայտարարությամբ` անընդունելի համարելով, որ Հայաստանում անցկացվող նախընտրական քարոզարշավի ժամանակ շահարկվում է Արցախի հարցը:-0-