Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+14

Փաշինյանը կրկին առաջադրվեց Հայաստանի վարչապետի թեկնածու

30.10.2018, 13:08
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կրկին առաջադրվել է կառավարության ղեկավարի պաշտոնում, երեքշաբթի լրագրողներին հայտնեց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։
Փաշինյանը կրկին առաջադրվեց Հայաստանի վարչապետի թեկնածու

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կրկին առաջադրվել է կառավարության ղեկավարի պաշտոնում, երեքշաբթի լրագրողներին հայտնեց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։

Նրա խոսքով, Փաշինյանի թեկնածությունն են առաջադրել «Ելք», «Ծառուկյան» դաշինքի խմբակցությունները, ինչպես նաև Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցությունից դուրս եկած անկախ պատգամավորները` Արսեն Միխայլովը, Կնյազ Հասանովը, Տաճատ Վարդապետյանը և Շիրակ Թորոսյանը։

«Փաշինյանը փաստորեն առաջադրվել է պատգամավորների ընդհանուր թվի անհրաժեշտ 1/3–ի կողմից»,– ասաց Նազարյանը։

Վարչապետի ընտրությունների արտահերթ նիստի անցկացման ամսաթիվն ու ժամկետները կնշանակի Ազգային ժողովի խոսնակ Արա Բաբլոյանը։
Հոկտեմբերի 16–ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց` ԱԺ–ն արձակելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սասրգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ Հոկտեմբերի 24–ին ՀՀ ԱԺ–ն չընտրեց վարչապետ։

ոկտեմբերի 24–ին ՀՀ ԱԺ–ն չընտրեց վարչապետ։

Վարչապետի չընտրման դեպքում քվեարկությունից յոթ օր անց անցկացվում են վարչապետի նոր ընտրություններ, որոնց մասնակցության ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուները։ Եթե վարչապետը չի ընտրվում պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով, և նախագահը նշանակում է արտահերթ ընտրություններ։ Ծրագրվում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան ընթացիկ տարվա դեկտեմբերի կեսին։–0–