Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 25, կիրակի
եղանակը
Երևանում
-4

Պաշտոններից ազատվել են Քաղաքաշինության պետական կոմիտեի և Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահները

08.06.2018, 14:45
Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Պաշտոններից ազատվել են Քաղաքաշինության պետական կոմիտեի և Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահները

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /ԱՌԿԱ/. Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Համապատասխան որոշումն ընդունվել է հունիսի 8–ի կառավարության նիստում։

Նարեկ Սարգսյանն այս պաշտոնում է եղել 2016թ. հոկտեմբերի 11-ից: 2014-2016 թվականներին եղել է քաղաքաշինության նախարար, իսկ 2011-2013 թթ. Երևանի գլխավոր ճարտարապետն էր։ 

Կառավարության մեկ այլ որոշմամբ, պաշտոնից ազատվել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Մարտին Սարգսյանը։ 

Նա այս պաշտոնը զբաղեցնում էր 2014թ. հունիսից։ -0-