Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+24

Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել

25.09.2014, 13:26
Հայաստանի  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան Երևանում հանդիպման ժամանակ քննարկել են ռազմական  համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան Երևանում հանդիպման ժամանակ քննարկել են ռազմական  համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ալասանիան աշխատանքային այցով Հայաստան է ժամանել նախօրեին։

«ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինչպես ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, այնպես էլ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև առկա համագործակցության մակարդակը ընդլայնելու հնարավորություններն ու բազմակողմ շրջանակներում փոխգործակցության հեռանկարները»,- ասված է հաղորդագրությունում։--0--