Рейтинг@Mail.ru
USD
402.72
EUR
422.9
RUB
3.85
GEL
141.56

Խորհրդարանականների և հասարակության փաստարկները հաշվի կառնվեն Հայաստանի 2015թ.–ի պաշտպանական բյուջեն մշակելիս. Օհանյան

17.10.2014, 17:48
Խորհրդարանականների և հասարակայնության փաստարկները հաշվի կառնվեն Հայաստանի 2015 թվականի պաշտպանական բյուջեի վերջնական տարբերակը մշակելիս, հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Պաշտպանական ոլորտի բյուջեի ծրագրում և ծախսերի արդյունավետ վերահսկողություն» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում։
Խորհրդարանականների և հասարակության փաստարկները հաշվի կառնվեն Հայաստանի 2015թ.–ի պաշտպանական բյուջեն մշակելիս. Օհանյան
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Խորհրդարանականների և հասարակայնության փաստարկները հաշվի կառնվեն Հայաստանի 2015 թվականի պաշտպանական բյուջեի վերջնական տարբերակը մշակելիս, հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Պաշտպանական ոլորտի բյուջեի ծրագրում և ծախսերի արդյունավետ վերահսկողություն» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում։

Նա ընդգծեց, որ իր գլխավորած գերատեսչությունը երբեք չի խուսափել խորհրդարանական կամ հանրային լսումներից, որոնց ընթացքում կարող է սուր քննադատություն հնչել։

«Այդ քննադատությունը հաճախ օբյեկտիվ է, հաճախ` ոչ օբյեկտիվ, սակայն մենք երբեք չենք խուսափում հանրային լսումներից, քանի որ ոլորտի խնդիրների լուծման համար պետք է լսել հանրային կարծիքը, ընդգրկել խորհրդարանն այս հարցում»,– ասաց նա։

Պաշտպանության նախարարության ղեկավարը նշեց, որ միշտ փորձում է անձամբ ներկա լինել նմանատիպ քննարկումներին` ավելացնելով, որ քննարկումներից հետո նախարարությունում միշտ առանձին խորհրդակցություններ և քննարկումներ է անցկացնում` հնչեցրած խնդիրներր լուծման ուղիներ գտնելու համար։

Ըստ նրա` Հայաստանի պաշտպանության նախարարության կատարած բարեփոխումները պաշտպանական ոլորտում իմիտացիոն բնույթ չեն կրում։

«Մենք իսկապես աշխատում ենք, և եթե ինչ–որ բան չի ստացվում, դա ունի օբյեկտիվ պատճառներ, որոնք մենք պետք է հաղթահարենք` գործընթացում ընդգրկելով խորհրդարանն ու հասարակայնությանը»,– ընդգծեց նախարարը։

Օհանյանը նաև կարևորեց այն, որ նման քննարկումների արդյունքում ձևավորվում է բանակ–խորհրդարան–հասարակություն սերտ համագործակցության հարթակ։

Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 25–ին հաստատել է 2015 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակը, որի համաձայն` պետբյուջեի եկամուտները ծրագրված են 1 տրլն 184 մլրդ դրամի, ծախսերը` 1 տրլն 298 դրամի, պակասուրդը` 114.1 մլրդ դրամի մակարդակում։ -0-