Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների արդյունավետությունը կախված կլինի ռուսական իշխանությունների գործողություններից. պատգամավոր
29.07.2014,
19:09
Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների արդյունավետությունը կախված կլինի ռուսական իշխանությունների` առկա տնտեսական հզորությունները վերաուղղորդելու ունակությունից, կարծում է «Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար, Ռուսաստանի հայերի միության նախագահի առաջին տեղակալ Մհեր Շահգելդյանը։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների արդյունավետությունը կախված կլինի ռուսական իշխանությունների` առկա տնտեսական հզորությունները վերաուղղորդելու ունակությունից, կարծում է «Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար, Ռուսաստանի հայերի միության նախագահի առաջին տեղակալ Մհեր Շահգելդյանը։
«Իհարկե, պատժամիջոցները չեն կարող աննկատ լինել, բայց ի վերջո դրանց արդյունավետության հարցը կախված կլինի այն բանից, թե որքան արագ ռուսական իշխանությունները կկարողանան վերաուղղորդել այն արդյունաբերական հզորությունները և տնտեսական հնարավորությունները, որոնք առկա են Արևմուտքի հետ հարաբերություններում»,- ասաց Շահգելդյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։
Նա ավելացրեց, որ պատժամիջոցները նշանակություն կունենան, սակայն ոչ մեծ, քանի որ Ռուսաստանը ներկա պահին ընթանում իր տնտեսության ձևափոխման և իր արդյունաբերության ու ագրոարդյունաբերության առկա հզորություններն օգտագործելու, կառուցվածքային ինստիտուտների արդյունավետության բարձրացման ճանապարհով։
Պատգամավորը նշեց նաև, որ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները որոշակի առումով կարող են ազդել նաև հայկական տնտեսության վրա, քանի որ բավականին մեծ գումարներ ՌԴ-ից Հայաստան են գալիս փոխանցումների տեքսով։
Ըստ ՀՀ ԿԲ-ի` 2013 թ. Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ստացվել է ոչ առևտրային բնույթի ավելի քան 1 869,7 մլն դոլարի միջոց։ Աճը մեկ տարում կազմել է 10,8%։Փոխանցումների մեծ մասը բաժին է ընկնում Ռուսաստանին` մոտ 85,9% համախառն փոխանցումներից։
Ուկրաինայի իրավիճակի պատճառով ԱՄՆ–ում Ռուսաստանի նկատմամբ հաստատել են պատժամիջոցների հերթական` թվով վեցերորդ փուլը, որոնք առաջին անգամ վերաբերում են ռուսական տնտեսության ամբողջ հատվածների, ինչպես պաշտպանական արդյունաբերությունը, խոշոր բանկերը և էներգետիկ ընկերությունները։ Մոսկվայում այդ պատժամիջոցներն անվանում են հակաարդյունավետ և անօրինական։ Ռուսաստանը բազմիցս հայտնել է նաև, որ ներուկրաինական հակամարտության կողմ չէ։ -0-