Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+17

Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել ԵՏՄ-ին հանրապետության միանալու մասին պայմանագիրը

02.10.2014, 13:29
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել կաբինետի անդամներին ներկայացված Եվրասիական տնտեսական միությանը հանրապետության միանու մասին պայմանագրի նախագծին:
Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել ԵՏՄ-ին հանրապետության միանալու մասին պայմանագիրը
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել կաբինետի անդամներին ներկայացված Եվրասիական տնտեսական միությանը հանրապետության միանու մասին պայմանագրի նախագծին:

Հայաստանի ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը, ներկայացնելով հարցը, հրապարակեց Պայմանագրի հիմնական կետերը:

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը բոլոր գերատեսչություններին երեք օր տրամադրեց փաստաթղթի վերջնական համաձայնեցման և դրա հայկական տարբերակը բնագրի հետ համապատասխանեցնելու համար:

Հայաստանի ԱԳՆ-ն հոկտեմբերի 26-ին հրապարակել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախագիծը: Փաստաթղթի տեքստի հղումը տեղադրված է ԱԳՆ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Այն ծրագրվում է ստորագրել հոկտեմբերի 10-ին Մինսկում` ԵՏՄ անդամ երկրների առաջնորդների բանակցությունների ավարտից հետո:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2014 թ.-ի սեպտեմբերի 1-ին ընդունել է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագրի ստորագրման՝ կառավարության առաջարկը:

ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագրի եզրափակիչ տարբերակը պատրաստ է և սեպտեմբերի 3-ին ներկայացվել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի կառավարություններին: Չորս երկրներից յուրաքանչյուրում ներպետական ընթացակարգեր են անցկացվում, որոնք անհրաժեշտ են 2014 թ.-ի մայիսի 29-ի ԵՏՄ-ի պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագրի ստորագրման համար, որը պետք է ստորագրվի նախագահների կողմից: -0-