Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+21

Կառավարությունը հավասար պայմաններ կստեղծի ձեռներեցների համար. վարչապետ

16.05.2014, 19:37
ՀՀ կառավարությունը քայլեր է  ձեռնարկելու Հայաստանում գործարարությամբ զբաղվելու հավասար պայմաններ ստեղծելու և օտարերկրյա ներդրումներ ներգրավելու ուղղությամբ, ուրբաթ ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ–ում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լեյդուլվ Ատլե Նամտվեդտի (նստավայրը՝ Մոսկվա) հետ հանդիպման ժամանակ:
Կառավարությունը հավասար պայմաններ կստեղծի ձեռներեցների համար. վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը քայլեր է  ձեռնարկելու Հայաստանում գործարարությամբ զբաղվելու հավասար պայմաններ ստեղծելու և օտարերկրյա ներդրումներ ներգրավելու ուղղությամբ, ուրբաթ ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ–ում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լեյդուլվ Ատլե Նամտվեդտի (նստավայրը՝ Մոսկվա) հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, դեսպանի խնդրանքով վարչապետն անդրադարձել է ՀՀ նորանշանակ կառավարության գործունեության ծրագրին, ներկայացրել ընթացիկ և նախատեսվող բարեփոխումները: «Ծրագիրը լինելու է իրատեսական՝ երկրի տնտեսական զարգացման հստակ առաջնահերթություններով», – ընդգծել է վարչապետը։

ՀՀ կառավարության ղեկավար, ընդգծելով երկկողմ տնտեսական կապերի աշխուժացման անհրաժեշտությունը, կարևորել է բարձր մակարդակի պաշտոնական փոխայցերի կազմակերպումը: Հայաստանի վարչապետը Նորվեգիայի վարչապետին է փոխանցել Երևան այցելելու հրավերը և նպատակահարմար համարել այցի շրջանակում հայ-նորվեգական գործարար համաժողովի անցկացումը:

Նամտվեդտն իր հերթին նշել է, որ Նորվեգիայում առկա փոքրաթիվ հայկական համայնքը վայելում է նորվեգացիների հարգանքը։–0–