Рейтинг@Mail.ru
USD
377.59
EUR
438.31
RUB
4.8168
GEL
138.06
2026 թ. մարտի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

ՊԲ պայմանագրային զինծառայող է զոհվել

26.05.2017, 15:07
Մայիսի 26-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ՊԲ զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է զոհվել, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
ՊԲ պայմանագրային զինծառայող է զոհվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. Մայիսի 26-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ՊԲ զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է զոհվել, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

21–ամյա պայմանագրային զինծառայող Արմեն Ռաֆիկի Հարությունյանը մահացու վիրավորում է ստացել հակառակորդի կողմից արձակված կրակոցից ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։

 «Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: -0-