Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+16

ՌԴ պետդուման վավերացրել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը

26.09.2014, 14:39
ՌԴ պետդուման այսօր գրեթե միաձայն վավերացրեց Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը: Այս որոշմանն աջակցել է 441 պատգամավոր, մեկը ձեռնպահ է մնացել, հաղորդում է Փրայմը:
ՌԴ պետդուման վավերացրել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՌԴ պետդուման այսօր գրեթե միաձայն վավերացրեց Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը: Այս որոշմանն աջակցել է 441 պատգամավոր, մեկը ձեռնպահ է մնացել, հաղորդում է Փրայմը:

Միության ստեղծման պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահների կողմից 2014 թ.-ի մայիսի 29-ին: ԵՏՄ-ի շրջանակում նախատեսվում է ապահովել ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ, տնտեսության ոլորտում համակարգված քաղաքականություն իրականացնել:

Միության կառավարող մարմինները կդառնան Գերագույն եվրասիական տնտեսական խորհուրդը որոմ կներառվեն պետության ղեկավարները, Եվրասիական միջկառավարական խորհուրդը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ու ԵՏՄ-ի դատարանը: Միության բյուջեն կձևավորվի ռուսական ռուբլով անդամ-պետությունների մասնաբաժինային ներդրումների հաշվին: Ներդրումների չափը կորոշի Գերագույն խորհուրդը:

Միության աշխատանքային լեզուն ռուսերենն է: Եվրասիական հանձնաժողովի կենտրոնական գրասենյակը կգտնվի Մոսկվայում, ԵՏՄ-ի դատարանը՝ Մինսկում, իսկ ֆինանսական կարգավորիչը՝ Ալմաթիում:

Ինչպես հայտարարել է ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի գծով պրոֆիլային կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին, ԵՏՄ-ն կդառնա «գլխավոր խոչընդոտը միաբևեռ աշխարհի ստեղծման ճանապարհին»:

ԵՏՄ-ի մասին պայմանագիրը պետք է ուժի մեջ մտնի 2015 թ.-ի հունվարի 1-ից:-0-