ՊՆ․ Ադրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Սյունիքում կառուցման աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ
04.08.2025,
19:16
Տուժածներ չկան
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Օգոստոսի 4-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրից 4500 մետր հյուսիս-արևելք ընկած հատվածում միջդիրքային ճանապարհների կառուցման աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։
Տուժածներ չկան:
«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել կրակոցի փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով», – նշվում է հաղորդագրության մեջ։