Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

ՊՆ-ն հերքել է սահմանի երկայնքով ռազմական ուժեր կուտակելու մասին Իլհամ Ալիևի հայտարարությունը

25.09.2020, 18:40
ՊՆ-ն հերքել է  սահմանի երկայնքով ռազմական ուժեր կուտակելու մասին Իլհամ Ալիևի հայտարարությունը
ՊՆ-ն հերքել է  սահմանի երկայնքով ռազմական ուժեր կուտակելու մասին Իլհամ Ալիևի հայտարարությունը

 ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ ի պատասխան «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցմանը հերքել է ադրբեջանական կողմի հայտարարություններն այն մասին, թե հայկական կողմը ուժեր է կուտակում սահմանի երկայնքով:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուրբաթ օրը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ հայկական կողմը լուրջ ռազմական պատրաստվածություն է տեսնում, իսկ երկրի ԶՈՒ-երը կենտրոնացած են շփման գծում:

«Ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե իբր, հայկական կողմը ուժեր է կուտակում սահմանի երկայնքով և նախապատրաստվում է գործողությունների, իրականությանը չեն համապատասխանում»,- հայտնել է Ստեփանյանը:

Նրա խոսքով, նման ապակառուցողական հայտարարությունները ակնհայտ ապակայունացման միտում ունեն: 

Նա նշել է, որ ՀՀ ԶՈՒ-ն զբաղված է ամենօրյա պատրաստությամբ և լրացուցիչ որևէ գործողություններ չի կատարում: 

«Փոխարենը Ադրբեջանն է ուժեր կուտակում սահմանի երկայնքով, նչին ՀՀ ԶՈՒ-ն հետևում է հնարավոր բոլոր միջոցներով»,- ընդգծել է ՊՆ խոսնակը: -0-