Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

14.05.2025, 11:04
ՀՀ ԶՈւ–ն կրակ չի բացել
ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը։

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 13-ին՝ ժամը 20:45-21։30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։