Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 27, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

ՊՆ–ն հերքում է․ ՀՀ ԶՈւ–ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

05.03.2025, 14:39
ՀՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը
ՊՆ–ն հերքում է․ ՀՀ ԶՈւ–ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը։ 

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 4-ին՝ ժամը 22։05-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», – նշվում է ՊՆ–ի հաղորդագրության մեջ։ 

ՊՆ–ից հիշեցնում են, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։