Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

Փոխգործակցությունը կնպաստի ենթակառուցվածքների զարգացման ոլորտում նախագծերի իրականացմանը. Փաշինյանը՝ ԵՆԱԲ նախագահին

02.09.2025, 17:41
Պեկինում Փաշինյանը հանդիպել է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի  նախագահ Ծին Լիցզյունին
Փոխգործակցությունը կնպաստի ենթակառուցվածքների զարգացման ոլորտում նախագծերի իրականացմանը. Փաշինյանը՝ ԵՆԱԲ նախագահին

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/. Պեկինում աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի (ԵՆԱԲ) նախագահ Ծին Լիցզյունի հետ։

ՀՀ կառավարության մամուլի ծառայության տեղեկացմամբ, վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի անդամակցությունը կազմակերպությանը նոր հեռանկարներ է բացում ներդրումային ծրագրերի իրականացման համար։

Կողմերը շեշտել են, որ փոխգործակցությունը կնպաստի ենթակառուցվածքների զարգացման ոլորտում նախագծերի իրականացմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ աշխատանքի հնարավոր ուղղությունները՝ ներառյալ տրանսպորտի, էներգետիկայի, կապի ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը։

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ակադեմիական քաղաքի նախագծին՝ կարևորելով ԵՆԱԲ-ի հնարավոր ներգրավվածությունը որպես ներդրող։

ԵՆԱԲ նախագահ Ծին Լիցզյունն իր հերթին ընդգծել է, որ բանկը պատրաստ է աջակցել Հայաստանի տնտեսական և գիտակրթական ոլորտների զարգացմանը՝ ներդրումներ կատարելով այնպիսի ծրագրերում, որոնք կնպաստեն երկրի երկարաժամկետ աճին և տարածաշրջանային կապերի խորացմանը։

Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքը՝ ուղղված կոնկրետ ներդրումային նախագծերի մշակմանն ու կյանքի կոչմանը։