Рейтинг@Mail.ru
USD
380.33
EUR
443.24
RUB
4.8394
GEL
141.16
2026 թ. հունվարի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Պուտինը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերություններին առնչվող հարցեր

28.08.2024, 13:46
ՌԴ-ն հաստատել է իր պատրաստակամությունը շարունակելու Բաքվին և Երևանին հնարավոր աջակցություն ցուցաբերել համապատասխան փոխընդունելի լուծումներ մշակելու համար
Պուտինը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերություններին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի․/ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի տարածած հաղորդագրությունից։

Երկրների ղեկավարները գոհունակություն են հայտնել Ռուսաստանի նախագահի՝ վերջերս Ադրբեջան կատարած պետական ​​այցի արդյունքների կապակցությամբ։

Նշվում է, որ բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը կնպաստի ռուս-ադրբեջանական դաշնակցային և գործընկերային հարաբերությունների հետագա խորացմանը։

Քննարկում է շարունակվել ներկայում Անդրկովկասում տիրող իրավիճակի տարբեր ասպեկտների, այդ թվում՝ ադրբեջանա-հայկական հաշտության պայմանագրի նախապատրաստման հարցերի, սահմանի սահմանազատման ու սահմանագծման և երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ։

«Այդ կապակցությամբ ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը հետագայում ևս շարունակելու Բաքվին և Երևանին հնարավոր աջակցություն ցուցաբերել համապատասխան փոխընդունելի լուծումներ մշակելու համար։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել անձնական շփումները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ օրերս ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին տեղեկացրել էր Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունների մասին, որը տեղի էր ունեցել օգոստոսի 18-ին։