Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 25, կիրակի
եղանակը
Երևանում
+17

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան

17.11.2017, 16:11
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։

Մեկ այլ հրամանագրով Համլետ Գասպարյանն ազատվել է Ռումինիայում և Չեռնոգորիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ 


«Ուրախ եմ, որ տարիներ ի վեր զբաղվելով միջազգային հարաբերությունների, մասնավորապես, եվրոպական և եվրոատլանտյան քաղաքականության ուսումնասիրությունների հարցերով ներկայացնելու եմ Հայաստանը մի երկրում, որը հանդիսանում է աշխարհագրորեն ամենամոտ ԵՄ, ինչպես նաև Սևծովյան տարածաշրջանում ՆԱՏՕ անդամ ամենաակտիվ երկրներից մեկը»,– Facebook–ի իր էջում գրել է Մինասյանը։

Նա նշեց, որ Ռումինիան առաջին երկիրն է, որի հետ Հայաստանը դեռևս 1991 թվականի դեկտեմբերին դիվանագիտական հարաբերություններ է հաստատել։

«Պատահական չէ նաև, որ Հայաստանը Ռումինիայում ի սկզբանե ներկայացրել են ամենափորձառու և արհեստավարժ դիվանագետները, ինչը շատ պարտավորեցնող է և ավելի մեծ պատասխանատվություն է պահանջում»,– ընդգծել է Մինասյանը։

Սերգեյ Մինասյանը հայտնի քաղաքագետ է։ Զբաղեցրել է Հայաստանում «Կովկասի ինստիտուտի» տնօրենի տեղակալի և քաղաքական հետազոտությունների դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը։ -0-