ՀՀԿ–ԲՀԿ առճակատումից պետք է հետևություններ անել` երկրում սոցիալ- տնտեսական և քաղաքական բնույթի բազում խնդիրներ կան. քաղաքագետ
27.02.2015,
20:57
Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առճակատումից պետք է հետևություններ անել` երկրում սոցիալ- տնտեսական և քաղաքական բնույթի բազում խնդիրներ կան, «Սպուտնիկ-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Խաչիկ Գալստյանը:

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առճակատումից պետք է հետևություններ անել` երկրում սոցիալ- տնտեսական և քաղաքական բնույթի բազում խնդիրներ կան, «Սպուտնիկ-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Խաչիկ Գալստյանը:
Ըստ նրա` պատճառն ամենևին էլ Գագիկ Ծառուկյան քաղաքական գործիչը չէր: «Խնդիրն ավելի խորքային է: Կողմերը պետք է ընդունեին այդ փաստը»,-ընդգծել է Գալստյանը եւ հավելել է, որ հանդիպման մանրամասները կարող էին եւ գաղտնի պահվել, բայց կողմերը պետք է հայտարարեին, որ ընդունում են խնդրի առկայությունը և հրապարակային քաղաքական գործունեությամբ են փորձում լուծել: «Սա, բնականաբար, ողջունելի կլիներ, և մեծ քայլ կլիներ դեպի ժողովրդավարական քաղաքական մշակույթի կայացում: Մենք դա չունեցանք»,- արձանագրել է նա:
Փետրվարի կեսին սրվել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները։ Փետրվարի 12-ին ելույթ ունենալով ՀՀԿ–ի խորհրդի նիստում`ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոշտ քննադատության էր ենթարկել Ծառուկյանի գործունեությունը` հայտարարելով, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ ՀՀ նախագահը նաև հանձնարարել էր բացահայտել Ծառուկյանի` խորհրդարանի նիստերից պարբերաբար բացակայելու պատճառները, քանի որ Ծառուկյանը 2013–2014թթ.–ին Ազգային ժողովի 145 նիստից մասնակցել է միայն չորսին, ինչպես նաև ստուգել Ծառուկյանի` միլիարդավոր դրամի հարկերը չվճարելու մասին խոսակցությունները։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հերթին հայտարարել էր, որ Սարգսյանի հայտարարությունների պատճառն իր հրաժարվելն է իրեն առաջարկված համագործակցության բազմաթիվ տարբերակներից, անձնական շահեկան առաջարկներից։
Քաղաքական ներկա գործընթացները, դիտարկելով քաղաքական հակամարտության հանգուցալուծման տեսանկյունից, քաղաքագետը ողջունելի է համարել կողմերի ընդունած որոշումները, ինչի արդյունքում եղավ խաղաղ հանգուցալուծում: «Այդ զարգացումներում չունեցանք վատթարագույն սցենարներ, մեկ կամ մի քանի հանդիպումների արդյունքում ներքաղաքական լարվածությունն էականորեն թուլացավ: Գոնե մենք չտեսանք փողոցային դիմակայություն, արյունահեղություն, ինչը պետք է գնահատվի դրական»,-ընդգծել է Գալստյանը՝ այդ ամենը վերագրելով քաղաքական գործիչների խոհեմությանը և առողջ բանականությանը:
Քաղաքագետը նշել է, որ Հայաստանի քաղաքական համակարգը դեռեւս գտնվում է կայացման ու կայունացման փուլում, և քաղաքական համակարգի շատ ինստիտուտների նման կուսակցական համակարգ ևս այդ ընթացքի մեջ է: Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ ԲՀԿ-ն դեռ ասելու է իր խոսքը: «Այս հարաբերական դադարը կօգտագործվի, երևի թե, ինչպես նշել են՝ նոր ռազմավարություն, նոր ուղեգիծ որդեգրելու համար: Դրա ետևում կան հարյուր հազարավոր չկողմնորոշված քաղաքացիներ, որոնք սպասում են, թե ինչ կասեն կուսակցության առաջնորդները»,-կարծիք է հայտնել նա:
Ներքաղաքական վերջին խմորումների մեջ քաղաքագետը չի բացառում նաև սուբյեկտիվ գործոնների առկայությունը, թաքնված անձնական գործոնները, սակայն միեւնույն ժամանակ այդ ամենը պայմանավորում է նաև հասունացած քաղաքական իրադրությամբ:
Փետրվարի 20–ին ԲՀԿ–ն նախատեսում էր մյուս ընդդիմադիր ուժերի` ՀԱԿ–ի և «Ժառանգության» հետ համատեղ հանրահավաք անցկացնել, սակայն հանրահավաքից երկու օր առաջ կուսակցությունը հայտարարեց, որ չեղյալ է հայտարարում այդ ակցիան, իսկ Ծառուկյանը կոչ արեց հայրենակիցներին երկրում առաջացած բոլոր խնդիրները լուծել խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով։ –0–