Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Քայլերթ է անցկացվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ

17.08.2018, 18:28
Երևանում քայլերթ է անցկացվում հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
Քայլերթ է անցկացվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Երևանում քայլերթ է անցկացվում հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Երթը սկսվել է Արցախի փողոցից` այն վայրից, որտեղ ապրիլի 21–ին Փաշինյանին ձերբակալեցին ոստիկանները և ԱԱԾ աշխատակիցները։ Այս պահին երթի մասնակիցները Տիգրան Մեծ պողոտայում են։

Մարդիկ շարժվում են Հանրապետության հրապարակ, որտեղ 18։30–ին վարչապետը կամփոփի իր պաշտոնավարման 100 օրերի արդյունքները։

Վարչապետին ուղեկցում են Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանի ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավորներ Լենա Նազարյանը և Ալեն Սիմոնյանը։ 

«100 օրվա գլխավոր նվաճումը հաղթած քաղաքացին է։ Հայաստանում այսուհետ չի լինի բռնություն և քաղաքական անհանդուրժողականություն։ Նոր Հայաստանում քաղբանտարկյալներ չկան»,– լրագրողներին երթի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։ -0-