Հայոց ցեղասպանության հարցում Ռուսաստանի ունեցած դիրքորոշման քննադատությունը կապված է Թուրքիայում նախատեսված ընտրությունների հետ. քաղաքագետ
28.04.2015,
21:54
Այն, որ Թուրքիայի նախագահ Թայիպ Էրդողանը քննադատել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ռուսաստանի ունեցած դիրքորոշումը, առաջին հերթին կապված է Թուրքիայում նախատեսված ընտրությունների հետ, «Sputnik–Արմենիա» ռադիոկայանի եթերում ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. Այն, որ Թուրքիայի նախագահ Թայիպ Էրդողանը քննադատել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ռուսաստանի ունեցած դիրքորոշումը, առաջին հերթին կապված է Թուրքիայում նախատեսված ընտրությունների հետ, «Sputnik–Արմենիա» ռադիոկայանի եթերում ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Աշխարհն առանց ցեղասպանության» երեկոյի մասնակիցներին ուղղված ողջույնի հեռագրում 1915թ.–ի ապրիլի 24–ը որակել է «տխուր ամսաթիվ, որը կապված է մարդկության ամենասարսափելի և դրամատիկ իրադարձություններից մեկի` հայ ժողովրդի ցեղասպանության հետ»։ Բացի այդ, ՌԴ նախագահն այցելել է Երևան` հիշատակի միջոցառումներին մասնակցելու համար։ Պետդուման ուրբաթ իր հայտարարության մեջ «խորը կարեկցանք է հայտնել եղբայրական Հայաստանին Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ, ինչպես նաև մյուս ժողովուրդներին, որոնք տուժել են Առաջին աշխարհամարտի ընթացքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետևանքով»։
Էրդողանն իր հերթին հայտարարել է, թե իրեն վշտացրել է այն փաստը, որ Ռուսաստանն այդ իրադարձությունները որակելիս կրկին օգտագործել է «ցեղասպանություն» բառը։
«Էրդողանի վարքն առաջին հերթին կապված է հուլիսին Թուրքիայում կայանալիք ընտրությունների հետ։ Այդ կոշտությունն ուղղված է ներքին լսարանին։ Եվ հետո թուրքերը բավականին սխալ, հաճախ ոչ ռացիոնալ են արձագանքում Ցեղասպանության հետ կապված հարցերին։ Նրանք վախենում են «ցեղասպանություն» բառի ցանկացած հիշատակումից, նրանց համար դա այնպիսի խնդիր է, որը հաճախ հանգեցնում է հիստերիկ դրսևորումների», – ասել է Իսկանդարյանը։
Նա նշել է, որ Ավստրիայից և Վատիկանից դեսպանները հետ կանչվեցին, իսկ Ռուսաստանից` ոչ։
«Ռուսաստանը ցույց տվեց, որ Հայաստանի համար տեղ կա նրա ծրագրերում, համագործակցության, աշխատանքի ուղղվածության մեջ, և այդ տեղը բավականին զգալի է», – ասել է Իսկանդարյանը։
Նրա խոսքով` Թուրքիան շարունակու է մեծ նշանակություն ունենալ Ռուսաստանի համար, և այդ նշանակությունը շարունակելու է ավելանալ։
«Էրդողանը կգոռա և կհանգստանա, ոչ մի տեղ չի փախչի։ Բոլորը դա հասկանում են։ Առաջին անգամը չէ, որ Էրդողանը նման «ակցիաներ է» կազմակերպում տարատեսակ խնդիրների կապակցությամբ։ Դրան արդեն բոլորը սովորել են», – ընդգծել է Իսկանդարյանը։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև` Ավստրիայի, Չիլիի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Ավստրիայի խորհրդարանը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ –0–