Рейтинг@Mail.ru
USD
401.31
EUR
424.71
RUB
4.03
GEL
145.09

Քրիստոնեա–դեմոկրատական կուսակցություն կստեղծվի Հայաստանում

15.08.2018, 15:37
Հայաստանի քրիստոնեա–դեմոկրատական կուսակցություն կստեղծվի երկրում։
Քրիստոնեա–դեմոկրատական կուսակցություն կստեղծվի Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի քրիստոնեա–դեմոկրատական կուսակցություն կստեղծվի երկրում։ Ինչպես չորեքշաբթի լրագրողներին հայտնեց նախաձեռնող խմբի անդամ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը, հիմնադիր ժողովը ծրագրված է սեպտեմբերի կեսերին։

«Մենք որոշել ենք ամրագրել «թավշյա» հեղափոխության արդյունքները և ստեղծել ընդհանուր քրիստոնեական և ժողովրդավարական արժեհամակարգի վրա հիմնված կուսակցություն։ Նոր կուսակցության ստեղծումը թելադրված է արդեն Չորրորդ հանրապետությունում նոր լճացում թույլ չտալու ցանկությամբ»,– ասաց նա։

Քաղաքագետի խոսքով, կուսակցությունն աջամետ է լինելու և համադրելու է ինչպես սոցիալիզմի, այնպես էլ պահպանողականության տարրեր, ինչը հնարավորություն կտա պաշտպանել բնակչության լայն զանգվածների շահերը։ 


«Հայաստանն առաջին քրիստոնյա երկիրն է, և անհրաժեշտ է ստեղծել մի կուսակցություն, որը կառաջնորդվի քրիստոնայական բարոյականությամբ և պաշտպաննի Հայ Առաքելական եկեղեցու շահերը, այնպես էլ մեր ժողովրդի հոգևոր ժառանգությունը։ Կուսակցությունը զուտ աշխարհիկ է, կրոնի հետ որևէ կապ չի ունենա։ Իր կառուցվածքով այն ազատական է և թույլ կտա իր անդամներին գործել կանոնադրության շրջանակում»,– պարզաբանեց նա։

Շիրինյանը հայտնեց, որ կուսակցությունը մտադիր է օժանդակել Փաշինյանի կաբինետի քաղաքականությանը, բայց արտահերթ ընտրություններին, ամենայն հավանականությամբ, կմասնակցի առանձին։

«Մեր նպատակը քաղաքական խնդիր լուծելն է։ Եթե մենք արժանանանք ժողովրդի վստահությանը, ապա կանցնենք խորհրդարան, բայց եթե չանցնենք, ապա կնախապատրաստենք մշակութային, գաղափարախոսական և քաղաքական նոր հեղափոխություն»,– ասաց նա։ 


Պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին խորհրդարանի պատգամավոր Խոսրով Հարությունյանի գլխավորած «Հայաստանի քրիստոնեա–դեմոկրատական միություն» կուսակցության հետ միավորվելուց հրաժարվելու մասին` Շիրինյանը նշեց, որ իրենց միջև առկա են հիմնարար տարբերություններ, այդ թվում` բարոյական։

«Մենք չենք ստեղծում «գրպանի» կուսակցություն կամ մեկ անձի կազմակերպություն։ Մենք տարբերվում ենք բոլոր ասպեկտներով։ Մեր գաղափարախոսական բազան Հայ առաքելական եկեղեցու արժեհամակարգն է»,– ասաց նա։ -0-