Рейтинг@Mail.ru
USD
389.25
EUR
439.39
RUB
4.7251
GEL
141.96
2025 թ. մայիսի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+13

Հայաստանում բոլոր ընտրատեղամասերը բաց են քվեարկության համար

06.05.2012, 10:34
Կիրակի՝ մայիսի 6-ին անցկացվող ԱԺ ընտրությունների անցկացման համար ժամը 8:00-ի դրությամբ բաց են բոլոր 1982 ընտրատեղամասերը: Դրանք բաց կլինեն մինչև 20:00-ն:
Հայաստանում բոլոր ընտրատեղամասերը բաց են քվեարկության համար
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. Կիրակի՝ մայիսի 6-ին անցկացվող ԱԺ ընտրությունների անցկացման համար ժամը 8:00-ի դրությամբ բաց են բոլոր 1982 ընտրատեղամասերը: Դրանք բաց կլինեն մինչև 20:00-ն:

Ոստիկանության տվյալով՝ ընտրությանը կարող է մասնակցել  2 մլն 484 հազար ընտրող:

ԿԸՀ-ն ապրիլի 1-ին գրանցել է ութ կուսակցության և կուսակցական դաշինքի ընտրացուցակները:

Կոալիցիոն երեք կուսակցություններից բացի, (ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր») պատգամավորական մանդատների համար կպայքարեն նաև Հայ 
հեղափոխական դաշնակցությունը, «Ժառանգությունը» («Ազատ դեմոկրատների» հետ միասնական համամասնական ցուցակ), Հայ ազգային կոնգրեսը (կուսակցական դաշինք), Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը և «Միավորված հայեր» կուսակցությունը:
Գրանցվել է նաև մեկ ընտրական դաշինք՝ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը:

Մեծամասնական ընտրակարգով պատգամավորական մանդատի համար կպայքարի 137 թեկնածու, ընդ որում երկու ընտրատեղամասում ընտրությունները կանցնեն առանց այլընտրանքի:

Հայաստանի ընտրական օրենսգրքի համաձայն, խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հավաքեն քվեների 5 տոկոսը, իսկ դաշինքները՝ 7 տոկոսը:
Հայաստանի օրենսդրության համաձայն, համամասնական ընտրակարգով անցկացված ընտրության նախնական արդյունքը հայտնի կլինի մայիսի 7-ին 20:00-ից ոչ ուժ, իսկ մեծամասնական ընտրակարգով անցկացված ընտրության նախնական արդյունքը՝ 14:00-ին:

Ընտրությանը կհետևեն ութ միջազգային առաքելություններ (647 դիտորդ), որոնց թվում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը (258 դիտորդ), ԵԽԽՎ (37), ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը (22), ԱՊՀ դիտորդական առաքելությունը (151), Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը՝ IFES-ը, (3), Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնը ICES (20), Եվրախորհրդարանը (12), ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը (69), SILBA միջազգային կազմակերպությունը (16), Հայաստանում հավատարմագրված դեսպանատների ներկայացուցիչներ (35), արտասահմանյան ԿԸՀ-ների ներկայացուցիչներ (24):

Տեղական դիտորդների քանակը նույնպես աննախադեպ է՝ ավելի քան 31 հազար մարդ:
ՀՀ Սահմանադրության համաձայն, նոր գումարման խորհրդարանի առաջին նիստը կկայանա ընտրություններն հաջորդող երրորդ հինգշաբթի՝ մայիսի 24-ին:--0-