Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

Րաֆֆի Հովհաննիսյանը դուրս եկավ նախագահի նստավայրից և խոստացավ բոլոր հարցերին պատասխանել վաղվա հանրահավաքին

21.02.2013, 15:33
«Ժառանգություն» կուսակցությն առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դուրս եկավ նախագահի նստավայրից և խոստացավ բոլոր հարցերին պատասխանել վաղվա հանրահավաքին։
Րաֆֆի Հովհաննիսյանը դուրս եկավ նախագահի նստավայրից և խոստացավ բոլոր հարցերին պատասխանել վաղվա հանրահավաքին
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Ժառանգություն» կուսակցությն առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դուրս եկավ նախագահի նստավայրից և խոստացավ բոլոր հարցերին պատասխանել վաղվա հանրահավաքին։

«Բոլորդ հիմա գնացեք ձեր գործին, ես բոլոր հարցերին կպատասխանեմ մեր վաղվա հանրահավաքին, հաղթահավաքին»,– ասաց Հովհաննիսյանը։

Նախօրեին Հովհաննիսյանը հայտարարել էր, որ իր կողմնակիցները սպասելու են, որ Սերժ Սարգսյանն «իշխանությունը ինքնակամ փոխանցելու» համար գա Ազատության հրապարակ։

Երեկ կայացած ասուլիսի ընթացքում ընտրությունների արդյունքները չընդունող Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին մինչև չորեքշաբթի ժամանակ էր տվել ժողովրդի հաղթանակն ընդունելու համար։ Նա հայտարարել էր, որ համաձայն է Սարգսյանի հետ ինչպես հրապարակային, այնպես էլ մասնավոր հանդիպման` «իշխանությունը փոխանցելու հարցը քննարկելու համար»։ Հովհաննիսյանն ընդգծել էր, որ կպայքարի հաղթանակի համար սահմանադրական բոլոր ձևերով։

Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը չորեքշաբթի հայտնել էր, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ է ընդունել նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանին իր համար հարմար ցանկացած ժամի։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով` բոլոր 1988 ընտրատեղամասերի քվեաթերթիկների հաշվարկի արդյունքներով, Սարգսյանը հավաքել է ընտրողների քվեների 58.64 տոկոսը կամ 861378 քվե։ Նրա հիմնական մրցակիցը`Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, ստացել է քվեների 36.74 տոկոս (539 674 քվե)։-0-