Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+22

Ռազմարդյունաբերությունը հայ-ամերիկյան համագործակցության նոր ուղղությունը կդառնա. Օհանյան

29.10.2012, 15:23
Ռազմարդյունաբերությունը հայ-ամերիկյան համագործակցության նոր ուղղությունը կդառնա, երկուշաբթի Երևանում ԱՄՆ ռազմածովային ուժերի ղեկավար Ռեյ Մաբուսի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Ռազմարդյունաբերությունը հայ-ամերիկյան համագործակցության նոր ուղղությունը կդառնա. Օհանյան
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռազմարդյունաբերությունը հայ-ամերիկյան համագործակցության նոր ուղղությունը կդառնա, երկուշաբթի Երևանում ԱՄՆ ռազմածովային ուժերի ղեկավար Ռեյ Մաբուսի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

«Քանի որ Հայաստանը հետխորհրդային երկիր է, այդ պատճառով խորհրդային զինամթերքի մեծ պաշար ունի, սակայն այսօր մենք լայն հնարավորություններ ունենք տարբեր առաջնային չափորոշիչներ ներդնելու առումով։ Մենք կարող ենք ԱՄՆ–ի հետ փորձի փոխանակում իրականացնել»,– ասաց Օհանյանը։

Ըստ նրա, մի շարք ուղղություններով փորձի փոխանակումը չափազանց կարևոր կլինի Հայաստանի համար, մասնավորապես` հատուկ միջոցների` հրազենի, օպտիկական միջոցների կիրառման առումով, որոնք Հայաստանը կարող է արդիականացնել։ –0–